News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 10-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի  ծառայողները Երեւանի Շիրակի փողոցից բերման են ենթարկել 48-ամյա Վալերի Նիկողոսյանին, որը օգոստոսի 9-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 10-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները բերման են ենթարկել 42-ամյա Գագիկ Հակոբյանին, որը օգոստոսի 8-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու մեղադրանքով:

Օգոստոսի 10-ին, ժամը 08.05-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Մասիս քաղաքի 3-րդ փողոցից բերման են ենթարկել 23-ամյա Օնիկ Հակոբյանին,  որը օգոստոսի 8-ից հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով:

Օ. Հակոբյանը կալանավորված է:

Օգոստոսի 10-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Նոյակերտ գյուղի դաշտերից բերման են ենթարկել 31-ամյա Խաչիկ Քարամյանին, որը օգոստոսի 2-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ