News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի բնակիչը, որի անունը դեռ հայտնի չէ, համաեվրոպական «Euromillions» վիճակախաղով ջեքփոթ է շահել, որը կազմում է 148 մլն ֆունտ ստեռլինգ (190 մլն եվրո):

Առաջին խաղարկությունը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին, սակայն ոչ ոքի չի հաջողվել ստանալ ջեքփոթը, իսկ հաջորդը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին: Շահելու համար անհրաժեշտ է կռահել հինգ հիմնական եւ երկու լրացուցիչ թվերից կազմված կոմբինացիան:

«EuroMillions»-ի առաջին խաղարկությունը տեղի է ունեցել 2004 թ-ին:  Վիճակախաղին մասնակցում են Արեւմտյան Եվրոպայի 9 երկրի քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ անցած տարի «EuroMillions»-ի ռեկորդային ջեքփոթը` 185 մլն եվրոյի չափով (244 մլն դոլար) նույնպես բրիտանացի էր շահել: Նախորդը` 130 եվրոյի չափով, եւս բրիտանացու էր բաժին հասել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ