News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրման համար սահմանված ժամկետի վերջին օրը` օգոստոսի 10-ին, Մասիսում ինքնաառաջադրվել է քաղաքապետի 5 թեկնածու, իսկ Վեդիում նոր առաջադրումներ չեն եղել: «Փաստինֆո» գործակալության փոխանցմամբ, առաջադրված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ` Մասիսի փոխքաղաքապետ Կարապետ Օհանյանը, Դմիտրի Նազարյանը եւ Ավետիք Դալլաքյանը, հանրապետական Սաշա Հակոբյանը, ինքնաառաջադրված անկուսակցականներ Խորեն Արոյանը, Տիգրան Ղամբարյանը, Ռազմիկ Մնացականյանը, Նորայր Նահապետյանը:

Վեդիում առաջադրված են քաղաքապետի չորս թեկնածուներ` հանրապետական Վարուժան Բարսեղյանը եւ ինքնաառաջադրված անկուսակցականներ Նշան Զադոյանը, Սիսակ Սիմոնյանը ու ՀՀԿ անդամ Խաչիկ Սահակյանը:

Նշենք, որ Արարատի մարզի 97 համայնքներից 86-ում սեպտեմբերի 9-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ