News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 11-ին Թայվանում տեղի է ունեցել  լեսբուհիների բուդդայական հարսանիք: Ամուսնացողները 30-ամյա  Ֆիշ Խուան եւ Յու Յատինն են:

Արարողությունը տեղի է ունեցել Թայվանի հյուսիսային Թաոյուան նահանգի վանքում` Բուդդայի արձանի մոտ: Սպիտակ հագուստ հագած կանայք հավատարմության երդում են տվել, իսկ մատանիների փոխարեն` փոխանակվել են համրիչներով: Արարողության ընթացքում մոտ 300 բուդդիստներ նորապսակների պատվին սուտրաներ են արտաբերել:

Կանայք ստացել են բուդդիստ միանձնուհիների եւ թայվանական համալսարանի գիտնական Շի Չաոխույի  օրհնությունը:

Չաոխույը իր հիացմունքն է հայտնել Ֆիշ Խուանի եւ Յու Յատինի հանդեպ, ովքեր, չվախենալով հասարակական կարծիքից, պայքարում են իրենց իրավունքների համար:

Կանանց ծնողները հարսանյաց հանդեսին չեն մասնակցել, հայտնում է «Լենտա.ru»-ն` վկայակոչելով на Agence France-Presse-ին:

Բուդդիզմը չի արգելում միասեռական հարաբերությունները, սակայն կրոնական շրջանակներում այս հարցի շուրջ  դեռեւս չկան միանշանակ կարծիքներ: Ներկայումս բուդդիստական միասեռ ամուսնություններ գրանցվում են միայն ԱՄՆ-ում: Թայվանը Արեւելյան Ասիայի այն երկրներից է, որտեղ հանդուրժողականությամբ են վերաբերում միասեռականության հարցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ