News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Սիսիան, Կապան եւ Մեղրի քաղաքներում սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվել են քաղաքապետերի հինգ, չորս եւ երեք թեկնածուներ:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, Այսպիսով` Սիսիանում առաջադրվել է գործող քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը, ՀՅԴ անդամ Տիգրան Պողոսյանը եւ անկուսակցականներ Հրաչիկ Խաչատրյանը, Գեւորգ Բագյանը, Մհեր Ազոյանը:

Կապանում առաջադրվել է քաղաքապետի չորս թեկնածու` գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը, անկուսակցականներ Գագիկ Աթաջանյանը եւ Վարդան Բաբայանը, հանրապետական Աշոտ Հայրապետյանը:

Մեղրիում առաջադրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Սերգեյ Հայրապետյանը, անհատ ձեռնարկատեր, անկուսակցական Արշավիր Հովհաննիսյանը եւ ՀՀԿ անդամ Միշա Հովհաննիսյանը:

Քաջարանում, Ագարակում եւ Դաստակերտում առաջադրված են երկուական թեկնածուներ: Քաջարանում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Վարդան Գեւորգյանը, ինքնաառաջադրվել է անկուսակցական Ռաֆայել Լալայանը:

Ագարակում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Մխիթար Զաքարյանը, ինքնառաջադրվել է հանրապետական Սամվել Միքայելյանը:

Դաստակերտում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Նաիրի Փիլոսյանը, ինքնաառաջադրվել է անկուսակցական Սասուն Սարգսյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի 109 համայնքներից 94-ում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ