News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում օգոստոսի 12-ին կկայանա արաբական պետությունների արտգործնախարարների արտակարգ խորհրդակցություն: Այդ մասին հաղորդել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմեդ Բեն Հիլին:

Քննարկման է դրվելու Սիրիայի ներկա իրավիճակի հարցը եւ Քոֆի Անանի հրաժարականից հետո այդ երկրի շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակը:

Արաբական երկրների նախարարների խորհրդակցությանը կմասնակցի ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին, հայտնում է  «Ռոսբալտը»:

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ սիրիական ճգնաժամի կայունացման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանին կարող է փոխարինել ալժիրցի 78-ամյա դիվանագետ Լահդար Բրահիմին: Նրա թեկնածության  առումով վերջնական որոշում դեռեւս չի կայացվել, ընդ որում` կազմակերպության շրջանակներում նրա հնարավորությունները բարձր են գնահատվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ