News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն եւ Թուրքիան Սիրիայի ճգնաժամի հարցով աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի երկրում իրադարձությունների զարգացնման հնարավոր սցենարների վերլուծությամբ: Հնարավոր սցենարների թվում է հակառակորդների նկատմամբ կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառումը:

Հիշեցնենք, Ստամբուլում օգոստոսի 11-ին կայանում է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը:

«Մենք  մշտապես կապի մեջ ենք եղել ամբողջ հակամարտության ընթացքում, սակայն այժմ անհրաժեշտ է խորասուզվել մանրամասների մեջ, որը պետք է իրականացվի մեր  երկու կառավարությունների կողմից», - ասել է Քլինթոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Քլինթոնը նաեւ նշել է, որ ներկայումս ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նպատակը պետք է լինի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի ավարտը մոտեցնելը:

«Գործողությունների ծրագրումը պետք է դադարեցնի արյունահեղությունը եւ վերջ դնի Ասադի վարչակարգին: Դա մեր ռազմավարական նպատակն է», - ասել է պետդեպի ղեկավարը:

Քլինթոնը նաեւ մտավախություն է հայտնել, որ Սիրիան կարող է ապաստան դառնալ քրդական բանվորական կուսակցության գրոհայինների համար: Ավելի վաղ Թուրքիան արդեն հայտարարել էր, որ ցանկացած միջոցներ կձեռնարկի, եթե Անկարայի համար սիրիական տարածքից  սպառնալիք լինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ