News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բոնիֆացիոս Ակադեմիան` Հռոմի պապի Սուրբ  աթոռին կից ամենհեղինակավոր մարդասիրական   բաժինը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին մրցանակի է արժանացրել: Այս մասին Facebook-ում հայտնել է Խարկովի շրջանային գրսենյակի նախկին ղեկավար, պատգամավորական  թեկնածու Արսեն Ավակովը:

«Ակնառու տիկին եւ ազնվազարմ տիկին», այսպես են կոչել Յուլիա Տիմոշենկոյին Ակադեմիայի նամակում: Մրցանակը նրան է շնորհվել միաձայն որոշմամբ:

«Բոնիֆացիոս Ակադեմիայի նախագահ դոկտոր Սանտա դե Անժելիսի եւ Նորին սուրբ օծության գիտական խորհրդի նախագահ Ֆրանկո Կրոչիի` 2012 թ-ի մրցանակակրին ուղղված նամակով հույս է հայտնում, որ ակնառու տիկին Յուլիան մրցանակը ստանալու համար անձամբ կժամանի Ակադեմիա եւ ելույթ կունենա ողջույնի խոսքով: Բացի այդ նամակում աջակցություն եւ լավ լուրերի հույս է հայտնվում»,-նշել է Ավակովը, ով ներկայումս Իտալիայում է գտնվում, որտեղ փորձում է քաղաքական ապաստարան ստանալ` Ուկրաինայում իր դեմ քրեկան հետապնդման համար, հայտնում է NEWSru.com-ը:

Բոնիֆացիոս VIII մրցանակը շնորհվում է Միջազգային մրցանակների Ակադեմիական եւ Գիտական կոմիտեի  տնօրենների խորհրդի նիստի արդյունքներով: Այն ստեղծվել է 2003 թ-ին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ