News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի Միտիշենյան շրջանի Պիրոգովյան գյուղում անցկացվող «Պիրոգովյան արեւածագ» երկրորդ միջազգային վոկալ մրցույթին Հայաստանը ներկայացնող ջազ երգչուհի  Դիանա Դիկովսկին զբաղեցրել է երկրորդ տեղը: Այս մասին հայտնում է Ռուսաստանում լույս տեսնող հայկական «երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը: Մեր հայրենակցուհին հանդես է եկել «Դլե Յաման» ժողովրդական երգով:

«Պիրոգովյան արեւածագ» երկրորդ միջազգային վոկալ մրցույթին մասնակցել են տարբեր երկրների 14 մասնակիցներ: Ժյուրիի նախագահն է եղել պոետ-կատարող , դրամատուրգ, սցենարիստ,  Միխայիլ Շաբրոն:

Օգոստոսի 19-ին Մոսկվայում Իգոր Բուտմանի ջազ-ակումբում տեղի է ունեցել երգչուհու մենահամերգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ