Ախթալայի քաղաքապետի տան վրա կատարված հարձակման փաստով Ոստիկանության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի առաջին կետի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ գույքի ոչնչացումը առանձնապես խոշոր չափսերի (ֆոտոռեպորտաժ):

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօր՝ օգոստոսի 30-ի երեկոյան ժամերին, նախնական տվյալներով 3 անձինք կոտրել են Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հայրական տան դուռը, եւ սկսել ավիրածություններ կատարել։ Լոռիի թղթակիցը հայտնում է, որ տան հյուրասենյակն է ավիրված, կոտրված են պատուհանի ապակիները։ Բնակարանում ներխուժման պահին մարդ չի եղել։

Խաչիկյանների հարեւանները թղթակցին ասել են, որ հարձակումն իրականացնողների մեջ է եղել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության պետ, Բոդոլ մականունով Արսեն Չիթչյանը։

Կրակոցների փաստը հաստատված չէ։ Հավանական է, որ մեքենայն եւ տան ապակիների ջադելու ձայնն է թողել է կրակոցի տպավորություն։ Գործի կապակցությամ նոր մանրամասները ճշտվում են։

Նշենք, որ Հայկազ Խաչիկյանը ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայրն է: