News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր՝ օգոստոսի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ ճանապարհային ոստիկանության մոտակայքում, ժամը 07:00-ի սահմաններում  կողաշրջվել է Վրաստանի հանրապետության Մեջինիսխվալի գյուղի բնակիչ, 52 ամյա Մամյան Ռեւազի Միկելաձեի  MAN մակնիշի IZL-877 համարանիշով ավտոմեքենան: Վթարի հետեւանքով վարորդը ստացել է քերծվածքներ:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները:

Մինչ բեռնատարի դուրս բերելը ճանապարհի երթեւեկությունը կարգավորվում է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից: Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԳՆ-ին:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ