News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ֆրասահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդն (CCAF) իր վրոդովմունքն է հայտնում Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնված Ռամիլ Սաֆարովի ներման կապակցությամբ: Այս մասին նշված է խորհրդի հայտարարության մեջ, տեղեկացնում է «Nouvelles d'Arménie»-ին:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Տվյալ փուլում խորհուրդը ցանկանում է երեք հանգամանք ընդգծել.

Մարդասպանի արտահանձնումը արտահայտեց Հունգարիայի եւ նրա իշխանությունների եւ եվրոպական արժեքների միջեւ լիակատար խզումը: Հունգարիայի կառավարությունը պետք է սեղմ ժամկետներում բացատրություն տա արդարադատության այս դիամակահանդեսի վերաբերյալ:

Ներման հրամանը ցույց է տալիս Ալիեւի դինաստիայի ռասիստական եւ քրեական բնույթը: Այդ հրամանն ստորագրած Իլհամ Ալիեւը ոչ միայն բռնապետ է, այլ հայ սպայի սպանության հովանավորը, քանի որ իր վրա է վերցրել Սաֆարովի բարբարոսության պատասխանատվությունը:

Եւ վերջապես, այս սկանդալային միջադեպը չպետք է անտարբեր թողնի ՆԱՏՕ-ին, որի պատիվը  նման անարդար որոշմամբ արատավորվեց` նրա գլխավոր քարտուղարի տարածաշրջանային այցից օրեր առաջ:

Այս պայմաններում համակարգող խորհուրդը  կոչ է անում բոլորին եւ առաջին հերթին` Ֆրանսիային եւ Եվրամիությանը,  դատապարտել նման գործընթացները, ինչպես նաեւ իրենց դիրքորոշումը հայտնել Բաքվի նկատմամբ,  որը պաշտպանում եւ աջակցում է գազանաբարո արարքները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ