News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում մահացել է լեգենդար պոետ, երգերի բառերի հեղինակ Հել Դեվիդը: Ինչպես հաղորդում է ВВС-ին, նա շուտով պետք է դառնար 82 տարեկան: Դեվիդը շատ հանրահայտ հիթերի համահեղինակ էր, իսկ հոլիվուդյան «Բուտչ Քեսիդին եւ Սանդերս Քիդը» ֆիլմի երգի համար միանգամից երկու «Օսկարի» էր արժանացել:

Հելի կարիերան սկսվել էր 1940-ականներին, իսկ տասը տարի անց նա հանդիպել էր դաշնակահար եւ կոմպոզիտեր Բերթա Բաքարակին, որի հետ համահեղինակությամբ էլ գրել էր իր ամենահանրահայտ երգերը, որոնցից են  Փերի Կոմոյի «Magic Moments»-ը,  «The Carpenters» խմբի «Close To You»-ն, Արետա Ֆրանքլինի «I Say a Little»-ը եւ այլն:

Հաղորդվում է, որ նա մահացել է կաթվածից առաջացած բարդություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ