News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստանում Հունգարիայի շարքային քաղաքացիներից,  որտեղ նրանք զորակցություն են հայտնում հայ ժողովրդին, վճռականորեն դատապարտում են իրենց կառավարության արարքը եւ խնդրում հայ ժողովրդին իրենց չնույնացնել կառավարության հետ.

«Հայաստանի Հանրապետության ժողովրդին.

Ես կիսում եմ ձեր վրդովմունքը եւ բողոք եմ հայտնում ձեր հայրենակիցի անբարո մարդասպանի ազատ արձակման կապակցությամբ:

Այն, ինչ արեց մեր կառավարությունը եւ մեր վարչապետ Վիկտոր Օրբանը, անընդունելի եւ ցնցող է:

Հունգարիան ու Օրբանի կառավարությունը նույնը չեն: Ես վճռականորեն դատապարտում եմ  մեր կառավարության այս գործողությունները: Եկեք միասին պաշտպանենք մեր երկրների բարեկամությունը

Անկեղծորեն Ձեր»

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։

Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:

Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը խզում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Երեւանում եւ աշխարհի մի շարք քաղաքներում  արդեն երկու օր է բողոքի ակցիաներ են ընթանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ