News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Հանրակրթական ուսումնական հաստատություններում առաջին կիսամյակի գնահատականները կամփոփվեն մինչեւ հունվար ամսվա ավարտը»,- հունվարի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Ինչ վերաբերվում է «խոզագրիպի» պատճառով հարկադիր պարապուրդի դասաժամերին, ապա ուսուցիչները դրանց համար կվարձատրվեն, իսկ բաց թողնված դասաժամերը կլրացվեն մինչեւ մարտի վերջը: Տիկին Հովհաննիսյանի հավաստմամբ 8-րդ ժամ այլեւս չի լինելու, իսկ 7-րդ ժամ կլինի որոշ դասարաններում:

Առաջին դասարանցիների համար գարնանային արձակուրդ է սահմանվել մարտի 22-ից 28-ը: Երկրորդ դասարանցիների համար նախատեսված գարնանային արձակուրդների օրերը օգտագործվելու են` դեկտեմբերի 8-28-ը ներառյալ կրթական գործընթացի դադարեցման պատճառով բաց թողնված դասաժամերը լրացնելու համար: 3-11-րդ դասարանցիների համար նախատեսված գարնանային արձակուրդների օրերը կօգտագործվեն բաց թողնված դասաժամերը մասամբ լրացնելու համար: 3-11-րդ դասարաններում բաց թողնված դասաժամերի մնացած մասը լրացվելու են հետևյալ կերպ. 5-օրյա ուսումնական շաբաթով աշխատող հանրակրթական ուսումնական հաստատությունները շարժական դասացուցակով կաշխատեն նաև շաբաթ օրերին: 6-օրյա ուսումնական շաբաթով աշխատող հանրակրթական ուսումնական հաստատությունները գործող դասացուցակում կավելացնեն լրացուցիչ ժամեր:

Ինչ վերաբերվում է մանկապարտեզներին, ապա դրանք ջեռուցման պատճառով կվերաբացվեն փետրվարի 1-ին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայի արեւելքում թռչնագրիպի բռնկման պատճառով եւս 250 հազար հավ կոչնչացվի
Թռչնագրիպի նոր օջախը, որը հայտնաբերվել էր Սոսա քաղաքում, ութերորդ անգամ է գրանցվում գրեթե 1.5 տարվա ընթացքում...
Հարցում. Պատրա՞ստ ենք արդյոք գրիպի դեմ պայքարին
Հայաստանում դեկտեմբեր-հունվար ամսին գրանցվել է գրիպի, այդ թվում՝ H1N1-ի, եւ ՍՇՎ-ի լայն տարածում...
Տնից դուրս չեն գալիս, տանը խունկ են վառում. ինչպես են երեւանցիները պայքարում գրիպի վարակի դեմ
Սուր շնչառական վարակներից խուսափելու համար երեւանցիները հիմնականում դիմում են ավանդական միջոցների...
Երեւանում բացվել է ՍԾՏՀ ԽՎ սոցիալական հարցերի, մշակույթի եւ կրթության հանձնաժողո
Երեւանյան նիստին մասնակցել են ութ երկրի, այդ թվում` Թուրքիայի պատվիրակները, իսկ Ադրբեջանի պատվիրակությունն այդպես էլ չի ժամանել...
Վրաստանում «խոզի գրիպից» մահացածների թիվը հասել է 23-ի
Հիվանդությունների եւ հասարակության առողջության վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, մարտի 4-ին գրիպից 32 մարդ է մահացել....
Վրաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է 22-ի
Այս տարի Վրաստանում գրիպից մահացել է 27 մարդ, որոնցից 22-ը՝ «խոզի գրիպից»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ