News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Մոսկվայում «Նեզավիսիմայա գազետա»-ի լրագրողը ականատես է եղել ադրբեջանցիների եւ չեչենների ծեծկռտուքին: Կռիվը տեղի է ունեցել դեպտմեբրի 12-ի գիշերը` Մոսկվայի հարավում` «Գլոբալ-սիտի» առեւտրի կենտրոնում, իսկ այնուհետեւ «Յուժնայա» մետրոյի կայարանում:

Ինչպես գրում է «ՆԳ»-ն, կռվի թեժ պահին  նաեւ զենք է կիրառվել: Կոնֆլիկտը ծագել է Առեւտրի կենտրոնի երկրորդ  հարկում, որտեղ ժամանակ էին անցկացնում ադրբեջանցիների եւ չեչենների խմբեր:

Ականատեսները պատմում են, որ կռվի պատճառ է դարձել ադրբեջանցիներից մեկի` չեչենին ուղղված խեթ հայացքը: Վերջինս անմիջապես կռիվ է սարքել: Երկու կողմերի երիտասարդները իրար ծեծել են ոտքերով եւ աթոռներով:

Ոստիկանները դեպքի վայր են ժամանել կես ժամ անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ