News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Արաբական երկրներում խռովությունների պատճառ դարձած «Իսլամի անմեղությունը» ֆիլմի ռեժիսորին ոստիկանության պաշտպանության տակ են վերցրել: 55-ամյա Նակուլա Բեսլի Նակոլայի տունը Լոս Անջելեսի մերջակայքում շրջափակված է ոստիկանության կողմից, հեղինակն անձամբ է պաշտպանությունն խնդրել, հայտնում է AFP-ն:

Ավելի վաղ` սեպտեմբերի 13-ին, Associated Press-ի լրագրողները հայտնել էին, որ ֆիլմի իսկական հեղինակը Նակուլա Բեսլի Նակուլան է, որը քողարկվում է Սեմ Բեյսիլ կեղծանվամբ: Տղամարդն իրեն քրիստոնյա ղպտի է անվանել եւ հայտարարել, որ ֆիլմը նկարահանել է ղպտիական քրիստոնեական համայնքին աջակցելու նպատակով, որին սպառնում է իսլամը: 

Ֆիլմը պատմում է Մուհամեդ մարգարեի այլընտրանքային պատմությունը եւ ծաղր է պարունակում մահմեդականների նկատմամբ: Այն իրարանցում է առաջացրել արաբական երկրներում: Համացանցում դրա հայտնվելուց հետո տեղի են ունեցել բազմաթիվ հարձակումներ ԱՄՆ-ի դեսպանատների վրա: Բենգազիում սպանվել են 4 դիվանագետներ, այդ թվում` Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիս Սթիվենսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ