News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Մենք մանրակրկիտ կուսումնասիրենք «Օրինաց երկիր» կուսակցության պոտենցիալ անդամների նպատակներն ու ակնկալիքները: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Նրանք, ովքեր ցանկանում են  «Օրինաց երկիր» կուսակցության անդամ դառնալ, 2 ամիս փորձաշրջան կանցնեն` կուսակցության անդամների երաշխավորությամբ, որպեսզի այդ ընթացքում հասկանանք` ինչ նպատակով է տվյալ անձը ցանկանում մտնել կուսակցություն եւ ինչ ակնկալիքներ ունի:

Խորհրդարանական ընտրություններին «Օրինաց երկիրը»  ընդամենը  83 - 84 հազար ձայն էր հավաքել, դա կուսակցության գրանցված 170 հազար անդամների միայն 50%-ն էր: Այդ պատճառով, կուսակցության անդամ դառնալ ցանկացողները 2 ամիս փորձաշրջան կանցնեն, որպեսզի հետո փաստի առաջ չկանգնենք», - ասել է Մարգարյանը եւ նշել, որ հաշվի կառնեն ոչ թե քանակը, այլ որակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ