News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է վերակառուցել քաղաքի կենտրոնում գտնվող Հյուսիսային պողոտան:

Այս մասին այսօր` սեպտեմբերի 14-ին լրագրողներին հայտնել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Քաղաքի կենտրոնում հետիոտնի համար նախատեսված  պողոտայի լայն տարածքը  կկանաչապատվի, բետոնե մայթերը կփոխարինվեն քարով, ինչպես նաեւ կարդիականացվի լուսավորության համակարգը:

«Ներկայումս մենք ավարտին ենք հասցնում նախագծային թղթաբանությունը: Եթե մենք չհասցնենք աշխատանքները ավարտին հասցնել աշնանը, ապա վերակառուցումը անպայման կսկսենք հաջորդ գարնանը»,-նշել է Սարգսյանը:

Կանաչապատ տարածքները կեռապատկվեն, իսկ շենքերի վրա արտաքին դեկորատիվ լուսավորություն կտեղադրվի: «Մեզ համար կարեւոր չէ, թե որքան մարդ է այժ բնակվում Հյուսիսային պողոտայում (որոշ տեղեկություններով պողոտայի շենքերը բնակեցված են մեկ երրորդով-խմբ. ): Մեզ համար կարեւորը պողոտային լավ տեսք հաղորդելն է: Իսկ դա նշանակում է, որ այն պետք է նորմալ լուսավորված լինի»,-պարզաբանել է ճարտարապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ