News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:30-ի սահմաններում N զորամասի մարտական դիրքում, ըստ  նախնական տվյալների` հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մարմնական վնասվածք է ստացել եւ տեղում մահացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանը (ծնվ. 1993թ., 2011-ի գարնանային զորակոչ, Նոր Նորքի զինկոմիսարիատ):

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 13-րդ կետով (սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Կատարվել են դեպքի վայրի եւ դիակի արտաքին զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ