News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը ողջունել է Ստեփանակերտում օդանավակայանի բացումը եւ ադրբեջանական իշխանություններին կոչ է արել  երաշխավորել «Արցախ թռիչքների նկատմամբ որեւէ բռնի գործողության չկիրառումը»,-հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA): 

Իր հայտարարության մեջ Շերմանը մատնացույց է արել Ադրբեջանի կառավարության կողմից` քաղաքացիական ինքնաթիռները խփելու մշտական սպառնալքիները: Կոնգրեսականը Միացյալ Նահանգներին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել, այդ թվում, «դադարեցնել օգնությունը եւ վերանայել Ադրբեջանի ԶՈւ հետ համագործակցությունը»:«Մենք ողջունում ենք կոնգրեսական Շերմանի սկզբունքային դիրքորոշումը` Արցախում օդանավակայանի բացման աջակցության վերաբերյալ, ինչը կարեւոր փրկարար օղակ կլինի Լեռնային Ղարաբաղի համար` հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը շարունակում է իր 24-ամյա շրջափակումը  եւ Հայաստանի ու Ղարաբաղի վրա հարձակվելու մշտական սպառնալիքները: Մենք անհամբերությամբ ենք սպասում օդանավակայնի բացմանը, ինչը նոր հնարավորություն կլինի Արցախում զբոսաշրջության, տնտեսության զարգացման համար»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Կոնգրեսական Շերմանի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օդանավակայանի բացումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` խաղաղության ու բարգավաճման հասնելու ցանկության վկայությունն է: Ես շնորհավորում եմ ԼՂՀ ժողովրդին` Ստեփանակերտի օդանավակայանի տպավորիչ արդիականացման եւ վերաբացման կապակցությամբ: Երեւանի հետ ուղիղ օդային հաղորդակցությունը կակտիվացնի հանրապետության ջանքերը` իր ժողովրդի համար պայծառ ապագա կառուցելու հարցում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ