News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Եվրամիության դերը բավական արդյունավետ է այն առումով, որ այդ կառույցը դարձել է համեմատաբար կայուն, տարածում է հանդուրժողականության եւ համագործակցության գաղափարներ, հանդես է բերում հակամարտությունների լումանն աջակցելու պատրաստակամություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջնային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, նշելով, որ ԵՄ-ն արժանի է Նոբելյան մրցանակի:

«Այլ խնդիր է, թե որքանով է դա Եվրամիությանը հաջողվում, սակայն այս պահին ես չգիտեմ մեկ այլ կազմակերպություն, որը նման կայուն քաղաքականություն զարգացնի ժողովրդավարության տարածման, բազմակարծության, խոսքի ազատության եւ բազմակուսակցականության գործում: Եվ հենց այդ համալիր աշխատանքների համար ԵՄ-ն արժանի է Նոբելյան մրցանակի»,-ասել է Գրիգորյանը:

Նշենք, որ Խաղաղության Նոբելյան մրցանակին այս տարի արժանացել է Եվրամիությունը՝ Եվրոպայում խաղաղության եւ ժողովրդավարության ամրապնդման ներդրման համար: Մրցանակը տրվում է Եվրոպան միավորելու եւ այն «պատերազմի աշխարհամասից խաղաղության աշխարհամասի վերածելու համար», Օսլոյում մրցանակի հնձնման րարողության ժամանակ ասել է Խաղաղության Նոբելյան մրցանակի Նորվեգիայի նախկին վարչապետ Տյորբորն Յագլանդը, ով այժմ ԵԽ գլխավոր քարտուղարն է:

«ԵՄ-ն եւ նրան նախորդող կառույցները ավելի քան 60 տարի իրենց ներդրումն են ունեցել Եվրոպայում խաղաղության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ամրապնդման հարցում»,-ասել է Յագլանդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ