News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերջին տարիներին ձախողվել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, նշելով, որ այդ ձախողումն ունի երկու պատճառ. Մեկն այն է, որ բանակցություններն ընթանում են Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, որին չի մասնակցում Ղարաբաղը, եւ երկրորդ պատճառը բանակցությունների գաղտնիությունն է: Ռ. Կիրակոսյանի համոզմամբ, բանակցային գործընթացում պետք է ներգրավել նաեւ հասարակություններին, քանի որ տեղեկատվության բացն այդ ոլորտում տանում է ապատեղեկատվության:

Հարցին, թե մադրիդյան սկզբունքներն ավելի շատ համահունչ են հայկակա՞ն շահերին, թե` ադրբեջանական եւ ով է լինելու շահողը, եթե դրանք ընդունվեն, վերլուծաբանը պատասխանեց, որ կան կետեր, որոնք լավ են Հայաստանի համար, եւ կան կետեր, որոնք լավ են Ադրբեջանի համար: «Բայց ինձ ավելի շատ անհանգստացնում է այն, որ Հայաստանը չի կարողանում բանակցություններում հանդես գալ որպես ուժեղ կողմ: Իրական թեստը բանակցությունների ընթացքում է: Անհանգստացած եմ, որ Հայաստանն ավելի թույլ է եւ ամենակարեւորը, որ թույլ է ընկալվում դրսում: Սա ամենալուրջ վտանգն է»: Նրա խոսքով, Հայաստանի թուլությունը պայյմանավորված է երկու գործոններով. Մեկն այն է, որ իշխանությունը Հայաստանում ավելի քիչ լեգիտիմություն ունի եւ ավելի քիչ պոպուլյար է, եւ երկրորդ. Հասարակությունը պառակտված է, ինչը պայմանավորված է թե տնտեսական, թե ներքին ճգնաժամով:

Ռ. Կիրակոսյանը նաեւ կարծիք հայտնեց, որ իրական մարտահրավերը պետք է սպասել ոչ թե Բաքվից, այլ Ռուսաստանից, որովհետեւ «Ռուսաստանն ավելի մտերմանում է Ադրբեջանի հետ եւ փորձում է ասել ԱՄՆ-ին, որ ինքն ավելի արդար կլինի»: «Ամենամեծ վտանգը բարեկամների դավաճանությունն է եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած շրջադարձի»,- իր խոսքն ամփոփեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ