News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունական համայնքն իր  մասնակցությունն ունի  Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներին։ Այդ մասին նոյեմբերի 6-ին, մամուլի ասուլիսում ասաց «Հայաստանում հունական հասարակական կազմակերպություններ միության» նախագահ Արկադի Խիտարովը։

Նա նշեց, որ այստեղ բնակվող հույները Հայաստանը համարում են իրենց հայրենիքը, մասնակցում են ներքաղաքական իրադարձություններին, ինչպես նաեւ՝ ընտրություններին։

Հարցին՝ ինչպիսին է կապը ու համագործակցությունը Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ ու արդյոք  նրա ներկայությունը չի պայմանավորում հույների քաղաքական ուղղվածությանն ու նախասիրություններին, քանի որ, հայտնի է, որ նա ազգությամբ հույն է, Խիտարովը ասաց, որ կապը նրա հետ պաշտպանվում է, Շարմազանովը միության անդամ է, մասնակցում է համայնքի խնդիրների քննարկմանը. «Մենք,հաշվի առնելով նրա զբաղվածությունը, աշխատում ենք նրան դիմել միայն կարեւոր հարցերի քննարկման ժամանակ, իսկ ինչ վերավերվում է նրա ազդեցությանը մեր քաղաքական դիրքորոշմանը, կասեի՝ոչ, քանի որ Շարմազանովի ամենամեծ քննադատողներից մեկը հենց հույն է։ Մենք ունենք հույներ, որոնք հարում են դաշնակցությանն ու այլ քաղաքական ուժերի, իսկ ընտրությունների ընթացքում յուրաքանչյուրն ունի իր ընտրության իրավունքը »,-պարզաբանեց հույն գործիչը։

Ավարտելով, նա ասաց, որ հույները Հայաստանում զգում են ինչպես իրենց հայրենիքում, կյանքի բնագավառներում նրանց հանդեպ սահմանափակումներ չկան,  նրանք բոլոր հնարավորություններն ունեն իրենց ապագան կերտելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ