News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոյի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտոռեպորտաժ)։ Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց Ցեղասպանության զոհերի հուշակոթողին։

Պատվիրակությունն այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։

Հյուրերի գրքում Խորխե Օրիկոն գրել է. «Ուրուգվայի անունից ընդունում ենք պայքարը, որը դուք մղում եք։ Հնարավոր չէ շարժվել առաջ, առանց անցյալի ճանաչման»։

Հյուրերը նաեւ ծառ են տնկել Հիշատակի ծառուղիում։

Հիշեցնենք, որ Ուրուգվայի պատվիրակությունը Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոյի գլխավորությամբ նոյեմբերի 12-ից ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով գտնվում է Հայաստանում։ Օրիկոն հանդիպել է Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Պատվիրակությունն այցելեց նաեւ ԼՂՀ։ Քննարկվել է Ուրուգվայի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչման հարցը։

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ