News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դոլարի նախաամանորյա արժեզրկումը Հայաստանի ֆինանսական շուկայում շարունակվեց նաեւ այսօր: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ դեկտեմբերի 21-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 404.04 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.19 %-ով կամ 0.76 կետով:

Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 6.55 մլն դոլար: Դոլարի առաջարկի աճն ակնհայտորեն պայմանավորված է նախաամանորյան առեւտրով:

Կանխիկ արտարժույթի շուկայում բանկերը նվազեցրել են առքի փոխարժեքը, սակայն գործնականում չեն փոխել վաճառքի փոխարժեքը: Սա նշանակում է, որ հանգստյան օրերից հետո բանկերն ակնկալում են դոլարի փոխարժեքի անկման դադարեցում: Դոլարը փոխանակման կետերում գնվում եւ վաճառվում է 402-407 դրամ մարժայով:

Forex միջազգային շուկայում դոլարը մի փոքր ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ, թեեւ եվրոյի փոխարժեքը 1.32 դոլարից շատ չի հեռանում:

Ռուսաստանի կենտրոնական բանկը 1 դոլարի փոխարժեք է սահմանել 30.7380 ռուբլին: Ռուբլին ամրապնդվել է դոլարի նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ