News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թիվ 30 ընտրատարածքից մեծամասնական կարգով պատգամավոր ընտրված անկուսակցական Էդմոն Մարուքյանը չի բացառում հետագայում որեւէ քաղաքական ուժի միանալը: Այս մասին նա ասաց ասօր՝ դեկտեմբերի 25-ին, Վանաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ քաղաքական կողմնորոշման մեջ դեռեւս ազատ է եւ մոտ ժամանակներում էլ չի պատրաստվում որեւէ ուժի միանալ:

«Հետագայի համար, ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ հիմա, որեւէ բան չեմ բացառում քաղաքականության մեջ, որովհետեւ կարող է նպատակահարմար լինի, որ ավելի արդյունավետ աշխատանքի առումով մեկ կամ մի քանի քաղաքական ուժի հետ ավելի խորը համագործակցության գնանք: Ժամանակը ցույց կտա»,-ասաց նա:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի այն հարցին, թե արդյոք որեւէ քաղաքական ուժի միանալը պայմանավորվա՞ծ է առաջիկա նախագահական ընտրություններով, պատգամավորը պատասխանեց. «Նախագահական ընտրությունների հետ որեւէ կապ չունի, ես ասեցի, որ դա մոտ ժամանակներս չի լինի…այսօր ես որպես մեծամասնականով, ինքնաառաջադրմամբ ընտրված պատգամավոր, որեւէ միջազգային պատվիրակության մեջ ընգրկված չեմ, սրանից էլ տուժում է իմ օրենսդրական գործունեությունը: Իսկ միջազգային պատվիրակություններում կարող ես ընդգրկվել, եթե դու ինչ-որ խմբակցություն ես ներկայացնում»:

Մարուքյանի փոխանցմամբ՝ եթե ինքը գտնի, որ այս մասով շատ է տուժում իր օրենսդրական գործունեությունը, ապա չեմ բացառվում, որ որեւէ խմբակցության մաս կազմի: «Այս պահի դրությամբ որեւէ քաղաքական ուժի չեմ համակրում»,-ընդգծեց նա:

Լուսանկարն՝ Էդվարդ Արզումանյանի

Տպել
Ամենաշատ