News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրան-Հայաստան երկաթուղով բեռնափոխադրումների ներկայիս տարիֆների դեպքում երկաթուղին շահավետ կդառնա ավելի քան 3,5 մլն տոննա բեռնատարողության դեպքում: Նման եզրակացության կարելի է հանգել` վերլուծելով ապագա երկաթուղու ակնկալվող արժեքը: Ներկայումս Հայաստանի հարավային սահմանով տարեկան բեռնափոխադրումները կազմում են մոտ 640 հազար տոննա տարեկան: Շատ բան կախված է արդյունաբերական ձեռնարկությունների բեռնահոսքից, այդ թվում` լեռնահանքային, որոնք կդառնան նոր երկաթուղու պոտենցիալ հաճախորդները:

Նշենք, որ հունվարի 18-ին Հայաստան տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը եռակողմ հուշագիր ստորագրեց «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի եւ Դուբայում գրանցված տրանսազգային «Ռասիա  ՖԶԷ»  ներդրումային ընկերության հետ:  Համաձայնագիրը վերաբերում է տեխնիկական ուսումնասիրությանն ու երկու երկաթուղիների` «Հայաստանի հարավային երկաթուղու» եւ «Հայաստանի հարավային ճեպընթաց ճանապարհի» շինարարությանը` համապատասխանաբար 316 եւ 110 կմ երկարությամբ: Երկու նախագծերի արժեքը գնահատվում է 3 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ