News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Նախագահի թեկնածուների միավորման ուղղությամբ ես ամենակարեւոր քայլն արեցի. Ես մասնակցում եմ ընտրություններին արդեն հայտարարելով, որ կոնկրետ ժամկետից հետո հրաժարական կտամ: Այս մասին, այսօր` հունվարի 31-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով` Հայաստանի ժողովուրդը միայն մեկ բան է ցանկանում, որպեսզի թեկնածուները միավորվեն եւ աթոռի համար պայքարելու փոխարեն իրենց հայտարարած նպատակների իրագործման համար հանդես գան միասնական ճակատով:

«Դրա համար կան մի քանի տարբերակներ. Առաջին հերթին ես պետք է թեկնածուների միջեւ կուսակցությունների ներսում համաձայնության հասնեմ ծրագրային հարցերում: Երկրորդ տարբերակն այն է, որ եթե հնարավոր չլինի համաձայնության գալ քաղաքական գործիչների հետ, ես կաշխատեմ քաղաքացիների հետ, որոնք քվեարկում են այդ թեկնածուների օգտին: Եվ երրորդ տարբերակը որոշակի իմաստով նախորդի կրկնությունն է` քվեարկելով Պարույր Հայրիկյանի օգտին, մարդիկ իրենց ձայնը տալիս են Սերժ Սարգսյանին, Հրանտ Բագրատյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ ես չեմ պատրաստվում երկիրը միայնակ ղեկավարել»,-ասաց Հայրիկյանը:

Նա նշեց, որ նախագահական ընտրություններին մասնակցում է արդեն հրաժարված այդ պաշտոնից: «6 ամսից 2 տարի ժամկետում ես կիրականացնեմ իմ ծրագրում ներառված բոլոր բարեփոխումները, որիդ հետո հրաժարական կտամ»,- պարզաբանեց նա:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ