News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ազատության հրապարակում բաց երկնքի տակ մամուլի ասուլիսում Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը փաստացի վերջնագիր է ներկայացրել գործող իշխանություններին (ֆոտոռեպորտաժ):

Նա առաջարկել է մինչեւ վաղը ժամը 17-ը, երբ Ազատության հրապարակում մեկնարկելու է հանրահավաքը, ցանկացած ձեւաչափով հանդիպել գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել իշխանության հանձնման հարցը, քանի որ «ժողովուրդը երեկ տոնել է իր հաղթանակը 80-ը 20-ի հարաբերակցությամբ»:

«Բոլոր պաշտոնյաները, բոլոր այն պաշտոնատար անձինք, ովքեր սխալներ են կատարել ընտրությունների ընթացքում, եթե մինչեւ վաղը` հանրահավաքի սկիզբը խոստովանեն, կներվեն, կներվեն ոչ թե իմ, այլ ժողովրդի կողմից: Իսկ ով չի անի դա, կպատժվի օրենքի ողջ խստությամբ,- նկատել է Հովհաննիսյանը:

«Ես ցանկանում եմ գալ այստեղ վաղը, ժամը 17-ին եւ հաղորդել, թե Սերժ Սարգսյանը շնորհավորել է ինձ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ»,- ասել է Հովհաննիսյանը:

Նա նաեւ գովել է գործող նախագահին` նրան ավելի ազնիվ եւ բաց մարդ համարելով, քան իր նախորդները: «Ես ուզում եմ տեսնել, որ Սերժ Սարգսյանն ունի պոտենցիալ, տղամարդկություն եւ վճռականություն` ընդունելու ժողովրդի հաղթանակը»,- ընդգծել է նա:

Նենք, որ ԿԸՀ պաշտոնական տվյալներով, 1988 տեղամասերի քվեաթերթիկների հաշվման արդյունքում, Սերժ Սարգսյանը հավաքել էր 58,64 տոկոսը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը 36,75 տոկոս: Քվեարկության մասնակցել է 1 մլն 521 հազար 931 մարդ կամ ընտրողների 60,18 տոկոսը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ