News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւի գլխավորությամբ:

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, թե պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում արձանագրել է ազատ, թափանցիկ եւ մրցակցային ընտրություններ: ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչները մաղթել են Հայաստանին հետագա առաջընթաց, բարեկեցություն եւ ընտրված Նախագահի գլխավորությամբ բոլոր ուժերի համատեղ նպատակաուղղված աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Լեբեդեւին եւ նրա գլխավորած առաքելությանը՝ օբյեկտիվ գնահատականի եւ առաքելության ակտիվ գործունեության համար, ընդգծելով, որ նման մոտեցմամբ եւ աշխատանքով նրանք իրենց աջակցությունն են բերել Հայաստանի առաջընթացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ