News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եթե Հայաստանի իշխանությունները համարժեք չարձագանքեն եւ չփորձեն փոխել իրավիճակը, ապա դա կարող է երկրում լուրջ լարվածության հանգեցնել: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ մեկնաբանելով երկրում հետընտրական զարգացումները:

Ըստ նրա` պետք է ընդունել, որ ընտրական գործընթացում որոշ դրական քայլեր ձեռնարկվել էին, սակայն ընտրական գործընթացի եզրափակիչ կետն ընտրությունների օրն էր: «Թեեւ նախընտրական քարոզարշավը բավականին հարթ անցավ եւ քվեարկության օրը չառանձնացավ միջադեպերով ու բռնության կիրառման դեպքերով, ինչպես որ եղել էր 2008թ. ընտրություններին, սակայն ամեն ինչ փչացավ վերջում` ձայների հաշվարկի ժամանակ: Տվյալ դեպքում նշանակություն չունի` որքան ձայներ են կեղծվել` 5% կամ 10%, կարեւոր է ընտրական գործընթացի նկատմամբ անվստահության փաստը:  Գլխավոր խնդիրն այն է, որ ամբողջ ընտրական գործընթացը կասկածի տակ է դրվել ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանի, այլեւ` հասարակության կողմից: Հետեւաբար, երկրում իրավիճակն աստիճանաբար քաղաքական ճգնաժամի է վերածվում, թեեւ դեռեւս քաղաքական խիստ հակամարտություն չկա: 

Քաղաքագետը նաեւ ընդգծել է, որ արհեստականորեն հնարավոր չէ հանրահավաքներ գումարել, եւ հանրահավաքների ալիքը ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնության եւ աշխուժության արդյունքն են, այլեւ ընտրողների շրջանում մեծ դժգոհության:

Կանխագուշակելով հետագա գործողությունները ` Գրիգորյանը նշել է, որ եթե իշխանությունները համարժեք չարձագանքեն եւ չփորձեն փոխել իրադրությունը, ապա դա կարող է հանգեցնել լուրջ լարվածության: «Սակայն ցանկանում եմ նշել, որ եւ Սերժ Սարգսյանը, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ են եւ կարող են քննարկում սկսել քանի որ երկրում հետընտրական իրավիճակը կտրականապես տարբերվում է 2008թ. դրությունից:  Եվ դա ճգնաժամից դուրս գալու հնարավորություն է տալիս»:

Ըստ Գրիգորյանի` իշխանությունների արձագանքը պետք է համարժեք լինի, պետք է պատժվեն ընտրական օրենսգիրքը խախտած մարդիկ: «Ըստ պաշտոնական տվյալների` Հովհաննիսյանը ստացել է 540  հազար ձայն, այսինքն ընդդիմադիր ուժերի ձայները տրվել են նրան, իսկ դա նշանակում է, որ քաղաքական դաշտը փոխվել է»: Քաղաքագետը նաեւ նշել է, որ  կատարվող իրադարձությունների ֆոնին իրավիճակն ավելի են վատացնում ՀՀԿ որոշ ներկայացուցիչների հայտարարությունները. «Ընդդիմության հասցեին ցինիկ հայտարարությունները կարող են խորացնել իրավիճակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ