News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքը:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, հանրահավաքի սկզբում Րաֆֆի Հովհաննիսյանը հավավքծներին շնորհավորել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ:

«Ազատության այս հրապարակում, որը չի չափվում մարդկանց քանակով, այլ որակով, մի բան հստակ պետք է լինի, ես չեմ հանձնելու եւ չեմ հանձնվելու: Իրենք պիտի ժողովրդին հանձնեն իշխանությունը: Անգամ այս «վադալազկան» պիտի մինչեւ վերջ կրեմ, մինչեւ հանձնեն իշխանությունը»,- նշեց հովհաննիսյանը եւ հավելեց. «Ոչ թե քաղաքացիական անհնազանդություն, այլ իշխանության հնազանդություն ժողովրդին: Իշխանությունն ինքը պիտի ծնկի գա եւ հնազանդվի, իսկ եթե ոչ դեմ հանդիման գա ժողովրդի դատաստանին»:

Խոսելով Սահմանադրական դատարան դիմելու մասին` Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, թե իրենք մեկ, վերջին հնարավորություն են տվել ՍԴ դատավորներին: «Իրենք հնարավորություն ունեն ուղղել կախվածությունը գործադիրից, եւ մի անգամ գրանցել ժողովրդի հաղթանակը: Իրենց տալիս ենք այդ հնարավորությունը»:

Հովհաննիսյանը նաեւ նշեց, թե Մինսկի խմբի հանախագահները, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը իրենց շահերից ելնելով` ապօրինի քայլի գնացին, ճանաչեցին ոչ լեգիտիմ իշխանությանը: «Դեռ ուշ չէ: Ես պատրաստ եմ Օբամայից մինչեւ Վլադիմիր Իլյիչ (հավանաբար շփոթել էր Պուտինի հայրանունը` Վլադիմիրովիչ-խմբ.), եւ Օլանդ թույլ տալ, որ իրենք վերանայեն իրենց սխալը: Քանի չեն վերանայել իրենց որոշումը, մենք այլեւս չենք կարող ճանաչել Մինսկի խմբի եւ նրա համանախագհների իրավունքները»,- ասաց նա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ