News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 18
USD
521.91
EUR
634.43
RUB
7.06
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը որոշում է կայացրել անորոշ ժամանակով հետաձգել ապրիլի 3-ից նախատեսված Երեւան-Վան ուղիղ չվերթների իրականացումները։

Այս փաստի հետ կապված Երեւան-Վան չվերթի հայաստանյան կազմակերպիչ «Նարեկավանք տուր» ընկերությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«Նարեկավանք Տուրն» ափսոսանքով հայտնում է, որ երեկ՝ մարտի 28-ին, Թուրքիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն անորոշ ժամանակով հետաձգել է Վան-Երեւան-Վան ուղիղ չվերթների իրականացումը: Այս չվերթը պետք է իրականացվեր հայկական «Նարեկավանք Տուր» ընկերության, թուրքական «Բորաջեթ» ավիաընկերության եւ Վանի «Այանիս» տուրիստական գործակալության կողմից: Չվերթի գլխավոր նպատակն էր զարգացնել տուրիզմը եւ ժողովուրդների միջեւ մշակութային կապերը տարածաշրջանում, ինչպես նաեւ նպաստել տնտեսական եւ գործարար համագործակցությունը:

Չվերթի կազմակերպիչները խանդավառությամբ արձանագրում էին այն փաստը, որ նախաձեռնությունը չի արգելակվում ոչ Հայաստանի, ոչ էլ Թուրքիայի իշխանությունների կողմից: Այս դրական իրողությունը բազմիցս ողջունել են Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունն ու Թուրքական տուրիստական գործակալությունների ասոցիացիայի Վանի մասնաճյուղը: 

Կազմակերպիչները միանգամայն քաղաքականությունից հեռու մնալու մոտեցումով էին առաջնորդվում: Ափսոսանքով հայտնում ենք, որ նույնը չկարողացան անել թուրքական իշխանությունները, որոնք ի վերջո թույլ տվեցին, որ քաղաքականությունը բացասական կերպով միջամտի այս խոստումնալից նախագծին: Մենք դեռ հույս ունենք, որ Թուրքիայի իշխանությունները ողջամտություն կցուցաբերեն եւ կվերանայեն իրենց որոշումը:

Հիշեցնենք, որ Երեւան-Վան չվերթի դեմ Ադրբեջանում մեծ աղմուկ էին բարձրացրել՝ պնդելով, թե Թուրքիան դրանով առհամարհում է Ադրբեջանին եւ փաստացի սահմանները բացում Հայաստանի առաջ։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ