News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գուցերիեւների, Ռոտենբերգների եւ Խաչատուրովների  ընտանիքները 2013թ.-ին գլխավորել են Ռուսաստանում ընտանեկան բիզնես ունեցողների ցուցակը: Ըստ CEO ամսագրի կատարած հարցումների` 2011թ.-ին առաջատար համարվող Անանեւ եղբայրները դուրս են մնացել եռյակից:

Գուցերիեւների ընտանիքի կարողությունն ամսագիրը գնահատել է 6,22 միլիարդ դոլար: CEO-ի փորձագետները Ռոտենբերգների եւ Խաչատուրովների կարողությունը գնահատել են 5,81 եւ 5,74 միլիարդ դոլար:

2010թ.ից սկսած` Ռուսաստանի 50 ամենահարուստ ընտանիքների կարողությունն աճել է 66%-ով` մինչև 70,58 միլիարդ դոլար, իսկ 2011թ.-ի համեմատությամբ` ամենահարուստ ընտանիքների կարողության աճի դինամիկան կազմում է 15%: Այլ կերպ ասած` «ռուսական միջին բիզնես կլանն ավելի արդյունավետ է բաշխում իր փողերը, քան ռուսական միջին միայնակ միլիարդատերը»,- նշում են փորձագետները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Առաջին տասնյակում ընդգրկված ընտանիքների կարողությունը կազմում է 38,65 միլիարդ դոլար: Ցուցակի առաջին տասը ընտանիքների հիմանական կապիտալ են հանդիսանում զարգացման ոլորտում արժեթղթերը, եւս 6 ընտանիք զբաղվում են հոլդինգով եւ առեւտրով: Ցուցակում ընդամենը 134 մարդ է ընդգրկված: Մասնակիցների միջին տարիքը 49 է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ