News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ, այսօր՝ ապրիլի 22-ին, «Վալմար Արտ» պատկերասրահում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վոլոդյա Մարգարյանի /Վալմար/ «Իսպանական տպավորություններ» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Հայաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ցուցահանդեսը նվիրված է նկարչի ծննդյան 65-ամյակին:

Ճանաչված նկարիչ Վալմարի ստեղծագործությունները հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս: Սիրված արվեստագետն աշխարհի տարբեր մայրցամաքներում ունեցել է ավելի քան 40 անհատական եւ 120 խմբակային ցուցահանդեսներ:

Հայ ժամանակակից գեղանկարչության ասպարեզում ունեցած  նշանակալի ավանդի  համար, ինչպես նաեւ  ծննդյան 65-ամյակի կապակցությամբ Վոլոդյա Մարգարյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրով եւ «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:

Տպել
Ամենաշատ