News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գազի սակագնի բարձրացումից հետո էլ, Հայաստանը, Բելառուսից հետո, շարունակում է մնալ ԱՊՀ տարածքում երկրորդ երկիրը, որը կապույտ վառելիքը գնում է ավելի ցածր գնով: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Ըստ նրա՝ իհարկե, հասկանալի է, որ Հայաստանի նման երկրներում անգամ աննշան թանկացումներն անդրադառնում են սոցիալ-տնտեսական կյանքի վրա: «Սակայն փաստ է, որ գազի գներն աճել են ոչ միայն Հայաստանի, այլեւ մնացած հետխորհրդային երկրների համար, անգամ՝ Ռուսաստանի ներսում: Ցանկալի կլիներ, որ Ռուսաստանը մեզ համար ինչ-որ լրացուցիչ զիջումների գնար, սակայն քաղաքականության մեջ ամեն ինչ չէ, որ ցանկություններից է կախված», -  ասել է Սերգեյ Մինասյանը՝ ընդգծելով, որ  գազի հետ կապված խնդիրները չպետք է ազդեն հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վրա:

Ինչպես նշեց քաղաքագետը, անհրաժեշտ է հասկանալ, որ հայ-ռուսական հարաբերություններում, գազից ու զենքից բացի, կա նաեւ այլ կարեւոր ասպեկտ.

«Հայաստանը, Ռուսաստանից բացի, փաստացի տարածաշրջանում առավել հարմար դաշնակցի հույս չունի: «Ռուսաստանն իրականում Հայաստանի համար ինքնատիպ դաշնակից է, քանի որ չգիտեմ որեւէ այլ երկիր, որ պատրաստ է անվճար զենք տրամադրել եւ ռազմական տեխնիկա», - ամփոփել է Սերգեյ Մինասյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ