News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռոզա Ծառուկյանի գլխավորած «Ֆերմերների ազգային միավորման» (ՖԱՄ) խորհրդի անդամներին՝ քննարկել գյուղատնտեսության տարբեր ճյուղերին առնչվող մի շարք հարցեր:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռոզա Ծառուկյանն ակնառու է համարել գյուղատնտեսության, այդ թվում անասնապահության զարգացումը եւ ներկայացրել մեղվաբուծության զարգացման ուղղությամբ առաջարկվող քայլերը:

 ՖԱՄ ղեկավարը շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ մեղվաբուծությունն ուշադրության կենտրոնում պահելու համար եւ մեծապես կարեւորել մեր երկրում արտադրվող բարձրորակ մեղրի արտահանման հարցը: Տիկին Ծառուկյանը վստահություն է հայտնել, որ դա կնպաստի այս ճյուղի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:

Ի պատասխան՝ վարչապետին զեկուցվել է, որ մեղրի արտահանման ուղղությամբ համապատասխան աշխատանքները ԵՄ-ի հետ արդեն իսկ ավարտական փուլում են: Նախատեսվում է, որ հայկական մեղրի արտահանումը եվրոպական երկրներ հնարավոր կլինի իրականացնել 2014 թվականի սկզբից:      

Այնուհետեւ անդրադարձ է կատարվել արոտավայրերի, ոռոգման եւ խմելու ջրի խնդիրներին: Վարչապետը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ ՖԱՄ ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծել հանձնաժողով եւ ուսումնասիրել բարձրացված հարցերը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ թռչնաբուծության եւ բերքի իրացման ոլորտներում ՖԱՄ անդամներին հուզող հարցերը, որոնց ուղղությամբ տրվել են համապատասխան պարզաբանումներ եւ հանձնարարականներ:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը կարեւորել է նման հանդիպումների անցկացումը, որոնք կօգնեն պարզել ֆերմերային տնտեսություններին կառավարության կողմից ցուցաբերվելիք օժանդակության մեխանիզմներն ու նախագծերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ