News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Շինարարության վրա աշխատող 38-ամյա Մարտիրոս Դեմիրճյանն ու  25-ամյա Սերգեյ Կրբաշյանը Սոչիի Ադլերի շրջանի Բլինովո ավանի ոստիականների կողմից խոշտանգումների են ենթարկվել` իրենց աշխատավարձը պահանջելու համար, տեղեկացնում է ««Кавказский узел»-ը:

Դեմիրճյանի կինը պատմել է, որ իր ամուսնուց եւ ազգականից բացի, շինարարական բրիգադում եղել է նաեւ Աբխազիայի երեք բնակիչ: Յուրաքանչյուրը պետք է ստանար 90 000 ռուբլի, սակայն նրանց վճարվել է ընդամենը  37 000 –ական:  Ընդ որում, նրանց վարպետը սպառնացել է, որ եթե ավելին պահանջեն, ապա  «ոստիկանությունում իր ծանոթների միջոցով նրանց վրա գողության մեղադրանք կկազմակերպի»:«Երեք շինարարները, որոնք  տեղացի չէին, վախեցան եւ գնացին: Իսկ իմ ամուսինն  ու եղբայրը չէին հավատում, որ նման բան հնարավոր է  եւ պահանջում էին վճարել աշխատվարձը»,-պատմել է Լյուդմիլա Դեմիրճյանը` ավելացնելով, որ վարպետը հունիսի 12-ին նրանց առաջարկել է հանդիպել` վճարելու նպատակով, սակայն հանդիպման վայրում նրանց դիամավորել են օպերատիվ աշխատողները: Ոչինչ չպարզաբանելով` ոստիկանները նրանց տարել են Բլինովոյի ոստիկանական տեղամաս եւ ստիպել խոստովանել, թե գողություն են կատարել օլիմպիական օբյեկտից:

Ողջ գիշեր Մարտիրոս Դեմիրճյանը ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից: Հասկանալով, որ խոստովանություն չեն կարող կորզել, նրանք նիգը մտցնել  են հետանցքը: Չդիմանալով խոշտանգմանը` նա ստորագրել է դատարկ թուղթը: Ոստիկաններն էլ ասել են, որ գողության գործ ընդհանրապես չի լինի, եթե նրանք  այլեւս գումար չպահանջեն:Նրան բժշկական օգնություն չի ցուցաբերվել, եւ հաջորդ օրը դատարանի ճանապարհին նա կորցրել է գիտակցությունը ու տեղափոխվել №4 հիվանադանոց:

Կրբաշյանի դեպքում գործը նիգին չի հասել, նրան նույնպես ծեծի են ենթարկել,  եւ դատարանը տուգանել է 1000 ռուբլով` ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար:

Հունիսի 12-ին եւ 13 –ին Բլինովոյի ոստիկանական տեղամասում գրանցվել են Դեմիրճյանի կոնջ երկու հայտարարությունները` №348032-ը ոստիկանների սադիստական գործողությունների եւ  №348034 –ը` բժշկական օգնություն չցուցաբերելու վերաբերյալ:  Ադլերի հետաքննչական բաժանմունքից հայտնել են, որ  ստացվել է տուժող կողմի հայտարարությունը, որոնք փոխանցվել է քննիչ Արտեմ Սեմենեցին:

Հունիսի 16 –ին Սոչիի ՆԳՎ-ում կատարվածի մասին տեղեկություն չունեին: Ոչ շտապօգնության բժիշկները, ոչ  №4 հիվանդանոցի աշխատակիցները ոչինչ չեն հայտնել իրավապահներին: Ավելի ուշ հարազատները տուն են տարել տղամարդուն:«Չորրորդ օրն է բժիշկներն ախտորոշումը չեն ասում: Ոչ մի բուժում չեն նշանակում: Ոստիկանությունից մինչեւ հիմա հարցաքննության համար չեն եկել: Բժշկական փորձաքննությունն անցկացնելու պահանջը մերժվել է այն հիմնավորմամբ,  որ այն պետք է անցկացվեր գրանցման տեղում, այսինքն` Ադլերի շրջանում»,-պատմել է Լյուդմիլա Դեմիրճյանը:Տուժածների փաստաբանը բողոքներ է պատրաստում  ոստիկանների եւ թիվ  №4 հիվանդանոցի աշխատողների գործողությունների հետ կապված, քանի որ վերջիններս չեն կատարել իրենց անմիջական պարտավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ