News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում, հուլիսի 14-ին, տեղի է ունեցել երրորդ ամենամյա հայկական փառատոնը: Փառատոնը կազմակերպված էր Միացյալ Թագավորությունում եւ Իռլանդիայում հայոց առաջնորդարանի կողմից՝ ՄԹ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

Փառատոնի բացմանը ելույթ են ունեցել Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի հայոց առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՄԹ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը, բրիտանական համայնքների պալատի պատգամավոր Սթիվեն Փաունդը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Չարլզ Թանաքը ու Լոնդոնի Քենսինգթոն եւ Չելսի թաղամասի փոխքաղաքապետ Սեմ Մքովերը։

Փառատոնի հարյուրավոր մասնակիցները վայելել են հայկական երաժշտություն ու պարեր, համտեսել հայկական ճաշատեսակներ, ինչպես նաեւ մասնակցել տարբեր միջոցառումների։ Առանձին տաղավարներով ներկայացված էին մի շարք բրիտանահայ համայնքային կազմակերպություններ՝ այցելուներին տրամադրելով տեղակատվություն իրենց աշխատանքի, Հայաստանի ու Արցախի վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ