News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Վրաստանի Հանրապետության Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին` Ատլիովսկի գյուղի մոտակայքում, այսօր՝ հուլիսի 25-ին, տեղի ունեցած խոշոր ավտովթարի արդյունքում ծանր վիրավորված 9-ամյա Մ. Կարապետյանը, ով տեղափոխվել էր Գյումրիի  բժշկական կենտրոն, այս պահին տեղափոխվում է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեցին Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Գյումրիի բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժության  բաժանմունքում նրան համակարգչային տամոգրաֆիա է արվել՝ վիճակը գնահատելու համար: Պարզվել է, որ անչափահասը աջ քունքին կոտրվածք ունի, ինչպես նաեւ ճակատային հատվածի սուր դուռալ հեմատոմա:

«Այս պահին նա տեղափոխվում է «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց, որտեղ սպասում են երեխային»,- տեղեկացրեցին առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Բացի այդ, տուժածներից 24-ամյա Հ. Դավթյանն այս պահին Նինոծմինդայի հիվանդանոցից տեղափոխվում է Գյումրիի բժշկական կենտրոն: Նախնական տեղեկություններով՝ ունի կոտրվածքներ, սակայն հետազոտություններից հետո նոր կգնահատվի վիճակը: Իսկ մյուս երկու տուժողների վիճակը միջին ծանրության է եւ դեռ գտնվում են Նինոծմինդայի բժշկական կենտրոնում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վրաստանի Հանրապետության Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին` Ատլիովսկի գյուղի մոտակայքում, այսօր՝ հուլիսի 25-ին, տեղի է ունեցել ավտովթար: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Տոյոտա» մակնիշի 26 OS 919 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, ինչի հետեւանքով Նինոծմինդա շրջանի բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ` 4-ամյա Լ. Կարապետյանը, 12-ամյա Ռ. Կարապետյանը եւ 24-ամյա Հ. Դավթյանը, որոնց առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ 9-ամյա Մ. Կարապետյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է եւ անհրաժեշտ է շտապ տեղափոխել Հայաստանի Հանրապետություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ