News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի «Այրարատ» տոնավաճառի դիմաց 67 Ա երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»-ի դանակահարված վարորդ 33-ամյա Ալեքսան Ղազարյանի պնդմամբ, իր դիմադրության արդյունքում է, որ դանակի հարվածը թեւն է վնասել, հակառակ դեպքում ավելի լուրջ վնասվածք կստանար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց  արդեն վիրահատությունից հետո:

Վարորդը պատմեց, որ այդ ուղեւորը երթուղային է մտել Մալաթիա տոնավաճառի մոտից եւ զգացվել է, որ ալկոհոլի ազդեցության տակ է: Արդեն ավտոկայանի մոտ ասել է, որ 50 դրամը չի տալու: «Ասացի. «Մի տուր, քեզանից ո՞վ է 50 դրամ ուզել, որ մի հատ էլ տաս կամ չտաս: Ուզում ես տուր, ուզում ես վաբշե մի տուր»: Դե խմած էր շարունակեց ու վերածեց կռվի: Ես պահանջեցի, որ իջնի, որովհետեւ անիմաստ տեղն էր կռիվ անում: Ասում էի մեքենայի մեջ կին կա, հաճելի չի»,- պատմեց վարորդը՝ հավելելով, որ իրեն դանակահարող ուղեւորը պետք է «վստրեչ»-ի մոտ իջներ, բայց դանակահարելուց հետո նոր միայն Ռոսիայի կանգառից է փախել:

Երբ Ալեքսան Ղազարյանը նկատել է, որ ուղեւորը դանակ է հանել, մի կողմ է քաշվել եւ փորձել է պաշտպանվել, սակայն ամեն դեպքում խորը հարված ստացել է, բայց թեւի շրջանում: Այդ պահին ողեւորներն են օգնել, որ հասնի հիվանդանոց:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ բաժնի ղեկավար Շուշան Հունանյանն էլ ասաց, որ Ալեքսան Ղազարյանին իրենց հիվանդանոցում վիրահատել են: «Ուսի հատվածում պատռվածք է եղել: Վիրահատվել է եւ գտնվում է հիվանդասենյակում: Նախավիրահատական եւ հետվիրահատական բոլոր հետազոտություններն անցել է: Վիճակը լավ է եւ մի քանի օրից դուրս կգրվի»,- ավելացրեց Շուշան Հունանյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ NEWS.am-ին հայտնի է դարձել քիչ առաջ Երեւանի «Ռոսիա» տոնավաճառի դիմաց դանակահարված վարորդի ինքնությունը: Նա 33-ամյա Ալեքսան Ղազարյանն է, ում տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:

Տպել
Ամենաշատ