News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսօր՝ հուլիսի 26-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը Գարեգին Բ-ն մտահոգությամբ անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին` խորին ցավ հայտնելով հակամարտության հետեւանքով Սիրիայի ժողովրդի կրած կորուստների եւ պատճառված ավերածությունների համար: Նա նշել է, որ Հայոց Եկեղեցին  շարունակելու է իր զորակցությունը բերել ծանր կացության մեջ գտնվող Սիրիայի ժողովրդին:

Գարեգին Բ-ն վստահություն է հայտնել, որ Աստծո օգնականությամբ Սիրիայում խաղաղություն ու համերաշխություն կհաստատվի եւ Սիրիայի աստվածասեր ժողովուրդը կվերագտնի  իր բնականոն կյանքի ընթացքը: 

Իր հերթին տիար Իսսամ Նայալը Սիրիայի ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել հայ ժողովրդին եւ Հայոց Եկեղեցուն ցուցաբերած մարդասիրական օգնության համար: Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը Կաթողիկոսին է փոխանցել նաեւ Սիրիայի գլխավոր մուֆթի շէյխ Ահմադ Բադր ադ-Դին Հասանի ողջույնները:

Վերջում Գարեգին Բ-ն, վերստին կարեւորելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին արդյունավետ առաքելություն է մաղթել Հայաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ