News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե ես մեղավոր լինեի, անպայման հրաժարական կտայի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը՝ ում հրաժարականը պահանջում են «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստները, որոնք արդեն մի քանի օր է նստացույց են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց:

«Եթե կա որեւիցե տեղ, որ ես հայհոյել եմ, հրաժարական կտամ: Բայց ես, ոչ մի տեղ իմ մեղավորությունը չեմ տեսնում եւ ոչինչ չունեմ ասելու»,- ասաց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը: Նա նաեւ նշեց, որ իր լուսաբանումները եւ բացատրությունները այսուհետեւ տալու է միայն կլոր սեղանի շուրջ:

Հիշեցնենք, որ արդեն 4-րդ օրն է, ինչ «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստները քաղաքապետարանի առջեւ նստացույց են կազմակերպել եւ ի թիվս այլոց, որպես առաջնային խնդիր նշվում է տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին պաշտոնանկ անելու պահանջը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հայհոյել է iLur.am լրատվական կայքի լրագրողին: Վերջինս հուլիսի 21-ին փորձել է հարց տալ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին: Վերջինս, սակայն, հարցին պատասխանելու փոխարեն, ձեռքը բռունցք է արել եւ անպարկեշտ բառապաշարով սկսել է հայհոյել:

Տպել
Ամենաշատ