News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 9-ին, ժամը 19:20-ից վերսկսվել է գազի մատակարարումը Հայաստան: Ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես դադարեցվել էր օգոստոսի 8-ին՝ Վրաստանի տարածքում վերանորոգման աշխատանքների հետ կապված:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ օգոստոսի 9-ին ժամը 19:20-ին գազի մատակարարումը Հայաստան վերսկսվել է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, որ օգոստոսի 8-ին ժամը 09:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի:

«ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ վրացական ընկերությունը նախատեսում է օգոստոսի 8-ին եւ 9-ին իրականացնել վերանորոգման աշխատանքներ «Կրասնի Մոստ» գազաչափիչ կայանում:

Վրացական կողմը դադարեցրել է Հայաստան գազի մատակարարումը ՝ վերանորոգման համար

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ