News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 26
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Բիթլիսի Թաթվանի շրջանի նախկինում հայկական Փաշվասք (Փաշաէլմալը)գյուղի բնակիչ Յըլմազ Յամաչին հաջողվել է իր ընտանեկան հողատարածքում գտնվող հայկական եկեղեցին գրանցել որպես մշակութային ժառանգություն։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Բիթլիս նահանգի Թաթվանի (Դատվան) Փաշաէլմալը գյուղի բնակիչ Յըլմազ Յամաչը նշել է, թե երկար քաշքուքներից հետո իրեն հաջողվել է գյուղում իր ընտանեկան հողերում գտնվող հայկական եկեղեցին գրանցել տալ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունում որպես մշակութային ժառանգություն, սակայն դրանից հետո եկեղեցու պահպանման հետ կապված որեւէ աշխատանք չի կատարվել։ Նա շեշտել է, թե պատրաստ է եկեղեցին փոխանցել հայ համայնքին։

Յամաչը անհանգստացած է, որ թեեւ եկեղեցու վերաբերյալ պահպանման որոշում է կայացվել, սակայն գյուղացիներն այն դեռեւս որպես ախոռ են օգտագործում։

Յամաչը պատմել է, թե հիշյալ այդ տարածքը, որի մեջ գտնվում է եկեղեցին, իր պապը գնել է  Փաշաէլմալըի գյուղի Ռեշիդ աղայից 1950-ին, երբ Բիթլիսի Մոտկան գյուղից տեղափոխվել են Փաշաէլմալը։  «Ռեշիդ աղան քրդական ցեղի առաջնորդ էր եւ ընտրվել էր Համիդիյե գնդերից մեկի հրամանատար եւ ավելի ուշ յուրացրել հայերի ունեցվածքը»,-ասել է Յըլմազ Յամաչը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ