News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում է շնորհել Փաստաբանների պալատի նակին նախագահ Ռուբեն Սահակյանին:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակաման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Արամի Սահակյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում»,- ասվում է նախագահի հրամանագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ