News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ մուտքի արտոնագրերի պարզեցման եւ ռեադմիսիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի համաձայնագրի վավերացումը նշանակում է, որ Եվրոպան չի ցանկանում ամբողջությամբ կորցնել  Հայաստանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Նրա համոզմամբ՝ թեեւ Հայաստանը հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից ու հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու իր մտադրության մասին, այս ոլորտում հսկայական աշխատանք է տարվել, եւ այն պետք է ավարտին հասցվի: «Հայաստանի ու Եվրամիության միջեւ նշված համաձայնագրերի կնքումը դրական քայլ է, որը նշանակում է, որ Եվրամիությունը չի ցանկանում Հայաստանի հետ կապերը խզել, թեեւ, իհարկե, Հայաստանի որոշումը՝ միանալ Մաքսային միությանը, փոքր-ին տարօրինակ էր»,- նշել է Ստեփան Գրիգորյանը՝ ընդգծելով, որ Եվրոպան պատրաստ է շարունակել աշխատել Հայաստանի հետ:

Քաղաքագետը նշել է, որ ցանկացած դեպքում վիզայի պարզեցման գործընթացը չպետք է դիտարկել Ասոցացման համաձայնագրի համատեքստում: «Այնպես որ, եթե մենք չենք կնքելու Ասոցացման համաձայնագիրը, դա չի ազդելու վիզաների պարզեցման գործընթացի վրա: Ասոցացման պայմանագիրը բաղկացած է երկու մասից՝ քաղաքական եւ մյուսը մասնաբաժին, որը վերաբերում է DCFTA - ին (Ազատ առեւտրի խորը եւ համապարփակ համաձայնագրին): Հարցերը, որոնք առնչվում են արտոնագրերի պարզեցմանը, ուղղակիորեն չեն մտնում Ասոցացման համաձայնագրի մեջ», - ասել է Ստեփան Գրիգորյանը` նշելով, որ մուտքի արտոնագրերի դյուրացման պայմանավորվածությունը ստորագրվել էր նախորդ տարվա դեկտեմբերին, իսկ ռեադմիսիայի համաձայնագիր ստորագրվել է ապրիլին, իսկ դրանք կախված չեն Ասոցացման համաձայնագրից: «Հայաստանը դուրս է եկել Ասոցիատիվ պայմանագրից , սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է պարզեցնել վիզային ռեժիմը Եվրամիության հետ», - եզրափակել է քաղաքագետը:

Նշենք,  որ Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ մուտքի արտոնագրերի պարզեցման  եւ ռեադմիսիոն համաձայնագրերը: Այս պահից ի վեր Հայաստանի քաղաքացիները ԵՄ մուտք գործելու համար քիչ խոչընդոտների կհանդիպեն եւ կարճ ժամանակահատվածում: Վիզայի ռեժիմի պարզեցումն  ուղղված է հեշտացնելու 180 օր ժամկետում ոչ ավելին, քան 90 օրվա կարճաժամկետ վիզաների տրամադրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ