News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը առայժմ չի մեկնաբանում թանգարանի տնօրեն Տեր Ասողիկի հայտարարությունը, որ աթեիստ հայը հայ չէ, եւ նրան պետք է բերել ազգային ինքնության: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը կոչ արեց մեկնաբանության համար դիմել հենց Տեր Ասողիկին: Մեր դիտարկմանը, թե վերջինիս հայտարարությունը պարզ է, անհրաժեշտ է Մայր Աթոռի տեսակետը դրա մասին, նա նկատեց. «Երբ որ Տեր Ասողիկը կմեկնաբանի իր կողմից հնչած խոսքերը, ես կմեկնաբանեմ»:

Տեր Վահրամը նշեց, որ այդ հարցի շուրջ մեկնաբանություններ կտա, երբ նպատակահարմար եւ անհրաժեշտ համարի:

Հարցին, թե այժմ նպատակահարմար չե՞ք գտնում մեկնաբանելը, Տեղեկատվական համակարգի ղեկավարն ասաց, որ զբաղված է  եւ անջատեց հեռախոսը:

Նշենք, որ համացանցում տարածվել է մի հեռուստահաղորդման դրվագ, որտեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի տնօրեն Տեր Ասողիկը հայտարարում է, որ աթեիստ հայը հայ չէ, եւ նրան պետք է բերել ազգային ինքնության: Այս հայտարարությունը բուռն քննարկումների առիթ է դարձել լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում:

Տպել
Ամենաշատ