News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է հայ մտավորականության հայտնի  ներկայացուցիչ Էդմոնդ Ազադյանի  «The Armenian Mirror-Spectator»-ում տպագրված հոդվածը՝ զգալի կրճատումներով:

Վրաստանի նախագահական ընտրությունները ոչ միայն երկրի համար են նշանակալի, այլեւ հարեւան երկրների: «Վրացական երազանքը» քաղաքական կոալիցիա է՝ ստեղծված վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմից՝ վերջին  10 տարում ղեկավարող նախագահ Սահակաշվիլիին եւ նրա «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը իշխանությունից հեռացնելու համար:

Միախյիլ Սահակաշվիլին իշխանության էր եկել «վարդերի հեղափոխության» արդյունքում՝ տապալելով նախագահ Էդուարդ Շեւարդնաձեին եւ Վրաստանի համար քաղաքական նոր ուղղություն որդեգրելով: Դա մի ժամանակաշրջան էր, երբ Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող քաղաքական ակտիվիստները քաղաքական հեղաշրջումներ էին կազմակերպում խորհրդային նախկին հանրապետություններում, ինչպես հայտարարում էին՝ ժողովրդավարության առաջխաղացման նպատակով, այնինչ իրականում այդ երկրների քաղաքականությունն ուղղորդում էին դեպի Արեւմուտք: Հաջորդ տարի Ուկրաինան «ժողովրդավարականացվեց» «նարնջագույն հեղափոխությամբ»:

ԱՄՆ-ում ուսում առած Սահակաշվիլին իր երկիրն ուղղորդեց դեպի Արեւմուտք եւ ՆԱՏՕ՝ այդ ընթացքում թշնամանալով հյուսիսային հարեւան Ռուսաստանի հետ, այն աստիճանի, որ 2008թ. նրանց միջեւ պատերազմ սկսեց, եւ Վրաստանը երկու տարածք կորցրեց՝ Աբխազիան եւ Հարավային Օսիան:

Կառավարման այդ տասը տարիները նշանավորվեցին խառը արդյունքներով. Տնտեսությունը զարգացավ, օրենքի գերակայություն հաստատվեց, իսկ կոռուպցիան գրեթե արմատախիլ արվեց: Սակայն երկրում ժողովրդավարացման գործընթացը խիստ կանոնների գնով էր փորձարկվում. Ձերբակալությունների եւ կտտանքների շատ դեպքեր գրանցվեցին, ինչպես նաեւ՝ կոռուպցիայի, այս անգամ արդեն իշխող վարչակարգի կողմից:

Սահակաշվիլիի օրոք Հայաստանի հանդեպ Վրաստանի կառավարության վերաբերմունքը բավական անբարյացակամ էր, եթե ոչ՝ բացահայտ թշնամական: Այդ Վրաստանը ՄԱԿ-ում միշտ Հայաստանին դեմ եւ Ադրբեջանի օգտին էր քվեարկում, թեեւ Հայաստանն ու Վրաստանը իսլամական այս օվկիանոսում  քրիստոնյա միակ ազգերն են:

Սահակաշվիլի «վերջին ուռան» ՄԱԿ-ում լսվեց  նախորդ տարվա սեպտեմբերին, երբ նա տհաճ դիտողություններ արեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված: Սահակաշվիլին նաեւ Ադրբեջանի հետ պայմանավորվել էր Հայաստանին մեկուսացնել տարածաշրջանային բոլոր գործընթացներից. նավթատարներն ու գազատարները Վրաստանով էին տարվում, որպեսզի Հայաստանին զրկեին դրանցից օգտվելու հնարավորությունից:

Նոր նախագահը անգույն գիտնական է՝ քաղաքականության մեջ ժլատ փորձով:  Նա Իվանիշվիլիի պատկերացրած առաջնորդի կերպարն է: Միլիարդատերը խոստացել էր վրացական կառավարումից բացառել «սուպերմեն» ղեկավարներին, ինչպիսին Սահակաշվիլին էր ձգտում երեւալ:

«Վրացական երազանքի» առաջնորդները հավասարակշռված քաղաքականություն են վարում: Ընթանալով դեպի եվրաինտեգրում՝ նրանք նաեւ փորձում են հարաբերությունները հարթել Մոսկվայի հետ:

Հայաստանը Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ թշնամության գերին է դարձել: Իվանիշվիլին իշխանության գալուց հետո հակասական հայտարարություններ էր հնչեցրել վիրահայերի առնչությամբ: Սակայն հայերի մեծ մասը քվեարկել է նրա թեկնածուի օգտին, հնարավոր է՝ Սահակաշվիլիի քաղաքականության դեմ չարացածության պատճառով, ինչպես նաեւ որոշակի փոփոխությունների հույսով:

Եթե Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունները կարգավորվեն, արտաքին աշխարհի հետ տարանցիկ առեւտուրը եւ մարդկանց ու ապրանքների փոխադրումները կհեշտացվեն: Ինչ վերաբերում է Վրաստանի բռնագրաված  հայկական եկեղեցիներին եւ հայերի հանդեպ լուռ խտրականությանը, ապա կօգնի միայն համբերատարությունը եւ ոչ բռնի դիմակայությունը

Վրաստանի նախագահական ընտրությունները տարածաշրջանում դրական փոփոխություններ են խոստանում՝ հույսով, որ որոշ դիվիդենտներ կառնչվեն նաեւ Հայաստանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ